Back to IHU website | Sitemap
Armenian

Apply now!

Educational_Fairs_HUM

join_us
scholarr
Home
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
  • ԱՅՑԵԼԵՔ ՄԵԶ
  • ՀԱՆԴԻՊԵՔ ՄԵԶ ՀԵՏ
Հումանիտար Գիտությունների Դպրոց

Մեր ռազմավարական առաքելությունն է մշակել ուսումնական ծրագրեր և համապատասխան բարձրակարգ գիտահետազոտական բազա, որոնք կշոշափեն հասարակության համար կարևոր խնդիրները, հատկապես նրանք, որոնք հատուկ վերաբերում են Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին:

humanities

Անելով այն, մենք նպատակ ունենք մատուցել ուսանողներին գիտելիքներ և հմտություններ, որոնք կապահովեն նրանց համար կայուն կարիերա մերօրյա բարձր մրցակցային աշխատանքային շուկայում:

Հումանիտար Գիտությունների Դպրոցը ներկայացնում է հետևյալ հետավարտական ուսումնական ծրագիրը՝

Մեր ռազմավարական առաքելությունը եռաշերտ է՝

why_choose_us

  • Տրամադրել գիտություն և կրթություն, որը կբավարարի միջազգային հասարակության պահանջներին:
  • Բարձրացնել մեր հասարակության առջև ծառացած տնտեսական, սոցիալ-քաղաքական և տեխնոլոգիական խնդիրների ըմբռնումը՝ բարձր մակարդակի դասավանդման և հետազոտության միջոցով:
  • Ստեղծել ուսանողներից և դասախոսներից բաղկացած միջազգային բազմաշերտ հանրություն՝ մշակույթների և ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդման համար:

why_choose_us

Այցելեք մեր համալսարանի մասնաշենքը


ihu_building

Համալսարանը տեղակայված է 16,000մ² տարածության վրա, որը հատուկ նախատեսված է ժամանակակից ուսուցումը խթանելու համար: Մեր Դպրոցը տեղակայված է Միջազգային Հելլենական Համալսարանի մասնաշենքում: Այն գտնվում է Սալոնիկից 14 կմ հեռավորության վրա, Մուդանիա քաղաքում:

ihu_building_

Հաստատությունը ամբողջ օրը բաց է այցելուների համար: Դուք ցանկացած պահի կարող եք հանդիպում նշանակել մեր աշխատակազմի անդամներից մեկի հետ, ում հետ դուք կարող եք շրջել մասնաշենքով և ումից կարող եք ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

Հագեցած ամենավերջին տեղեկատվական տեխնոլոգիաներով, առցանց տվյալների բազան, ինչպես նաև բարձրակարգ ուսումնական կենտրոնը առաջարկում են ժամանակակից գրքերի, պարբերականների և գործարար զեկույցների լայն ընտրանի:

Մասնակցեք տեղեկատվական դասընթացին


Կատարեք ձեր առաջին քայլը դեպի մագիստրոսի աստիճան՝ մասնակցելով տեղեկատվական դասընթացին: Մասնաշենքում կազմակերպվող դասընթացները ձեզ հնարավորություն կտան հանդիպելու ուսանողների, դասախոսների և անձնակազմի հետ, ինչպես նաև մասնակցելու դասախոսությանը:

Իսկ եթե դուք չեք կարող գալ ՄՀՀ, մենք կգանք ձեզ մոտ: Մենք կազմակերպում ենք փոքրաթիվ խմբերով տեղեկատվական դասընթացներ Հունաստանի և այլ երկրների խոշոր քաղաքներում: Դասախոսությանը կհետևի ընդունելությունը՝ տեղի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ: Մասնակցիր դասախոսությանը, որը վարում են դասախոսական անձնակազմի անդամները կամ ծրագրի ղեկավարը և հարցեր ուղղիր նրանց:

Տարվա ընթացքում, ցանկության դեպքում, կարելի է ունենալ նախապես պայմանավորված հանդիպում համալսարանական անձնակազմի անդամների հետ:

Tel:(0030) 2310-807529
email:infosoh@ihu.edu.gr

 
 

Subscribe to our info sessions feed

IHU-Information Sessions

IHU School of Humanities - Latest news

Careers Office

business-gateway_banner

Thessaloniki 1912-2012

Follow us @

fb twitter rss yt